Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իջեւանում սուպերմարկետից գողացել են վճարային տերմինալը, «ավարը»՝ 1 միլիոն դրամ

Փետրվար 07,2019 14:45

Երեկ՝ փետրվարի լույս 6-ի գիշերը գողացել են Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող «Բազե» սուպերմարկետում գտնվող վճարային տերմինալը, գողոնը կազմում է շուրջ 1 միլիոն դրամ: Իջեւանի «Ներսես Շնորհալի» եկեղեցու մոտ գտնվող սուպերմարկետի առաջին հարկի եվրապատուհանով տերմինալը դուրս են բերել: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեր տեղեկություններով՝ տերմինալը սուպերմարկետում տեղադրված է եղել վարձավճարով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728