Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն որոշ միջազգային պատվիրակություններում ընդգրկված չեն

Փետրվար 07,2019 14:38

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները զրկվել են խորհրդարանական որոշ միջազգային կառույցների եւ վեհաժողովների պատվիրակություններում ընդգրկված լինելու հնարավորությունից: Արդեն երկու օր է՝ ԱԺ խորհրդի նիստերում թեժ քննարկումներ են լինում այս թեմայով:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը: Բայց խորհրդի նիստերից այլ մանրամասներ նա հրաժարվեց հրապարակել. «Ես կարծում եմ, քանի որ երեք խմբակցություն կա խորհրդարանում ներկայացված, բոլոր երեք խմբակցությունները պարտադիր պետք է ներկայացված լինեին բոլոր միջազգային վեհաժողովներում ու կառույցներում: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացված չէ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, «Լուսավոր Հայաստանը» ներկայացված չէ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում: Ցավոք սրտի, փորձեցինք գտնել կոնսենսուս, չստացվեց: Ինչեւէ, կփորձենք այս ֆորմատով աշխատել»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ կառավարության ծրագրից, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց խմբակցությունում ծրագիրը դեռ չի քննարկվել, ուստի, ինքը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728