Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱԺ պատգամավորները վախեցել են իմ ասածից, ով հետս խոսում է՝ ասում է՝ ճիշտ է, որ նման բան ես ասելու». Հովհաննես Գալստյան

Փետրվար 07,2019 14:34

ԱԺ այգում հացադուլ անող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վստահեցնում է, որ շատ հեշտ է տանում իր հացադուլը:

«Ես հույս ունեմ, որ կառավարության կազմում ու օրենսդիր մարմնում այնպիսի թափթփուկներ չեն, ինչպես կինոյի կառավարման ոլորտում են, որոնք մնացել են շատ վաղուց՝  նախորդ իշխանությունից, ողջամիտ մարդիկ կան, կգան, կբանակցենք, չէ՝ ես կդիմեմ հանրությանը»,- այսօր լրագրողներին ասաց կինոռեժիսորը:

Հիշեցնենք կինոռեժիսորի հացադուլի նախապատմությունը: 2019-ի փետրվարին էկրան պիտի բարձրանար «Տատիկիս վարսերը» ֆիլմը, սակայն արգելափակվեց: Հովհաննես Գալստյանը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի համառեժիսոր եւ համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիրն է:  Ըստ Գալստյանի՝ 2016 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանձնել է պարտավորություն «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղարա-գերմանական ֆիլմի արտադրությանը բյուջեի մինչև 30%-ի չափով (88 մլն դրամ) ֆինանսավորում հատկացնելու մասին: 2016թ.-ին ֆիլմին հատկացվել է 8 մլն դրամ։ 2017թ-ին՝ 15 մլն, որի մի մասը մշակույթի նախարարությունը՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանի ղեկավարությամբ,  հետ է վերցրել, ապա կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով 2018թ.-ին հրաժարվել է ֆիլմին հատկացվելիք 60 մլն դրամի պարտավորությունից։ Ըստ Գալստյանի, սակայն, Ամիրյանը երաշխավորել էր վերցված գումարը վերադարձնել, բայց հրաժարական տվեց ու չկատարեց իր խոստումը:

Նա պարզաբանեց նաեւ ավելի վաղ կատարած իր հայտարարությունը, թե ֆիլմի համար ֆինանսական աջակցություն ստանալու համար դիմելու է  ԱԺ պատգամավորներին, որ իրենց աշխատավարձերից իրեն օգնեն. «Ես դա կատակով էի ասել, բայց ԱԺ պատգամավորները  շատ վախեցել են դրանից, որովհետեւ ով հետս խոսում է, ասում է՝ ճիշտ  է, որ նման բան ես ասելու: ԱԺ պատգամավորներին չեմ վերադասում հասարակությունից, եթե դիմում եմ հասարակությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել ֆիլմին, որ նկարահանումները սկսենք, ինձ համար պատգամավորները չեն տարբերվում այդ հասարակությունից: Ճիշտ կլինի, որ պատգամավորներն իրենց գումարներից՝ փետրվարի աշխատավարձից,  մի ողջամիտ մաս հատկացնեն ֆիլմին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728