Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատգամավորները կզբաղվեն սոցիալական մեդիայի կարգավորումներով

Փետրվար 07,2019 14:20

Երկուշաբթի օրը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամները հանդիպում-քննարկում կունենան ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, շաբաթվա վերջում նաեւ արդարադատության նախարարի: Եկող շաբաթ կլինի նաեւ այց «Աբովյան» ՔԿՀ`«կանանց գաղութ»: Հանձնաժողովի`այսօր կայացած նիստում, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր գործընկերներին տեղեկացրեց`իրենք ոչ միայն ահազանգերի հետեւից պետք է գնան, այլ նաեւ հարցերը խորհրդարան բերեն եւ լուծումներ տան: Օրինակ, ՔԿՀ-ներում բուժանձնակազմը հանել ՔԿՀ-ի ենթակայությունից, բազմաչարչար հարցին, ի վերջո, ամբողջական լուծում պետք է տրվի, քանզի դատապարտյալի առողջական խնդրի մասին անաչառ տեղեկատվություն ստանալ չի լինում, բոլոր հարցերին բուժանձնակազմի աշխատակիցները պատասխանում են «ՔԿՀ պետի աչքերին նայելով»:

Տիկին Զոհրաբյանն ասաց, որ առաջարկներ կան նաեւ մամուլի հետ կապված: Այս մասով հանրային լսումներ կլինեն: Հիշեցրեց, նաեւ ԵԽԽՎ-ում քննարկվեց սոցիալական մեդիայում ատելության խոսքի կարգավորումը: Նաիրա Զոհրաբյանը դեռ պատրաստ չէ պատասխանել, թե դա ինչպե՞ս պետք է արվի:

Հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանն էլ այս առնչությամբ ասաց, որ նախ մամուլի մասին օրենքը պետք է շտկվի, ինչը հնարավորություն կտա նաեւ կայքերին մտնել օրենքի դաշտ, քանի որ այն շատ հին է, եւ կայքերի վրա չի տարածվում:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ ՔԿՀ-ում վերջերս մահացած լրագրող Մհեր Եղիազարյանի խնդրին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728