Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի հորդորը գործընկերներին` ինքնաPR-ով չզբաղվել

Փետրվար 07,2019 13:50

Այսօր կայացավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովն ունի 10 անդամ: 9 անդամների թեկնածությունն է հաստատված, ԲՀԿ-ից Տիգրան Ստեփանյանի թեկնածությունն այսօր կհաստատվի:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրելու իրավունքը ըստ Դոնթի բանաձեւի եւ քաղաքական ուժերի համաձայնության, վերապահվել է «Լուսավոր Հայաստանին»: Վերջինս էլ առաջադրել է Անի Սամսոնյանին: Նրան ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը. «Գործ ունենք անաչառ գործչի հետ, որի համար կարեւոր է օբյեկտիվությունը»: Այս տպավորությանը տիկին Զոհրաբյանը հանգել է Երեւանի ավագանիում Անի Սամսոնյանի գործունեությունից, հատկապես վերջին ելույթից`«Եկել եմ հարամելու ձեր տոնածառը»:

Ինքը`Անի Սամսոնյանը ուրախ է, որ վերաբացվել է այս հանձնաժողովը: Ասում է՝ թեպետ նախորդ իշխանությունը փորձել է մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ անել, սակայն, չի հաջողել, քանզի իշխանությունը օգտագործել է իր լեգիտիմ միջամտության իրավունքը: Այլ պատճառներ էլ են եղել: Այն, որ մինչ օրս ՄԻԵԴ-ը Հայաստանից բողոքներ է ընդունում եւ հայցեր է կոմունիկացնում, ըստ Անի Սամսոնյանի, ուղղակի փաստում է, որ Հայաստանում խնդիր կա մարդու իրավունքների ոլորտում: Նա շատ է կարեւորում, որ ընդդիմությանն է տրված այս վերահսկողական գործառույթը, քանզի, ընդդիմությունն ավելի անաչառ կգործի: «Չնայած իմ քննադատական դիրքորոշումներին, բաց եմ եղել համագործակցության համար»,- ասաց նա`հավելելով, որ ակտիվ է աշխատելու եւ արդարացնելու է իր թիմի ակնկալիքները, որն իրեն գործուղել է այս ոլորտում աշխատելու:

Անի Սամսոնյանին հարցեր չտրվեցին: Նա միաձայն ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ:

Նաիրա Զոհրաբյանն էլ հանձնաժողովի անդամներին հորդորեց`հանձնաժողովի աշխատանքները չվերածել ինքնաPR-ի եւ քննարկումները էպատաժային չանել:

Այլ մանրամասները`շուտով տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728