Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. «Մեր կադրային քաղաքականության համակարգը շատ հաճախ չի տեսնում կուրսեցիների, ընկերների, գործընկերների, կուսակիցների տիրույթից դուրս գտնվող մարդկանց. «168 ժամ»

Փետրվար 07,2019 12:54

Հայաստանում այսօր էլ կան լավ դպրոցներ, լավ սովորող, բանիմաց աշակերտներ։ Բայց տնտեսապես թույլ զարգացած երկրներում լավ կրթական ծառայություններ մատուցվում են միայն մի քանի դպրոցներում։ Այդ դպրոցները վճարովի են, ինչը նշանակում է, որ հասանելի են հասարակության հարուստ խավի համար։ Այդ դպրոցներում կա նաև անվճար սովորելու հնարավորություն։ Բայց դա էլ հասանելի է միայն օժտված փոքրաթիվ երեխաների համար։ Նման կրթական մոդելը ստեղծում է խնդիրներ, որոնցից ամենամեծն այն է, որ Հայաստանը դառնում է ուղեղ արտահանող երկիր։

Սովորելով Հայաստանի լավագույն դպրոցներում՝ այդ երեխաները հետագայում հեշտությամբ ընդունվում են արտասահմանյան համալսարաններ, և, եթե մասնագիտացած են հատկապես բնագիտության ոլորտում, ապա արտագաղթում են և իրենց տաղանդը ծառայեցնում այլ երկրների տնտեսության զարգացմանը։ Այսինքն, տնտեսապես թույլ երկիրը կարողանում է ստեղծել մի քանի լավ դպրոց, որոնց շրջանավարտների զգալի մասը չի կարողանում տվյալ երկրում գտնել բարձր վարձատրվող աշխատանք։ Կորցնելով իր որակյալ աշխատուժի մի մասին երկիրը նաև դժվարությունների է բախվում տնտեսությունը զարգացնելու հարցում։ Ստացվում է մի տեսակ արատավոր շրջան։ Եթե չունես մեծաթիվ որակյալ դպրոցներ, չես կարող ունենալ որակյալ աշխատուժ տնտեսությունը զարգացնելու համար։ Իսկ եթե տնտեսությունը չի զարգանում, կրթական համակարգը չի կարող զարգանալ։

Ամեն դեպքում Հայաստանի զարգացումը պետք է սկսել տնտեսությունից։ Դա կրթությունը զարգացնելու պարտադիր պայման է։ Որքան էլ ունենք արտագաղթ, այնուամենայնիվ, Հայաստանում այսօր էլ կան լավ մասնագետներ։ Պարզապես մեր կադրային քաղաքականության համակարգը շատ հաճախ չի տեսնում կուրսեցիների, ընկերների, գործընկերների, կուսակիցների տիրույթից դուրս գտնվող մարդկանց։ Արդյունքում բազմաթիվ շնորհալի ու բանիմաց մարդիկ կատարում են իրենց կարողություններից ավելի ցածր կարգի աշխատանք՝ մաշելով Հայաստանի, առանց այդ էլ, ոչ հարուստ մարդկային ներուժը։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728