Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քանի գնա, Քոչարյանի մոտ հիշողության կորուստ է լինելու»

Փետրվար 07,2019 14:30

Վահագն Հովակիմյանը 2008-ի փետրվարի 23-ին Քոչարյանի հրավիրած խորհրդակցության սղագրությունը կամ ձայնագրությունն է ուզում

Վերաքննիչ քրեական դատարանում նիստերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, պաշտպան Հայկ Ալումյանի փոխանցմամբ, իր ելույթներում նշել է, թե տեղյակ չի եղել 0038 հրամանի մասին, նաեւ ասել է, որ ինքը միայն առավոտյան է իմացել, թե ինչ է եղել Մարտի 1-ին, 8:30-ին աշխատանքի է գնացել, հատուկ կապով զեկուցել են՝ պոստ ֆակտում:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց. «Նախ՝ սա դեռ դատաքննություն չի, սա ընդամենը խափանման միջոցի քննարկում է, ու Քոչարյանը հիմա թե ինչ է ասում, մյուս կողմը ինչ հարց է տալիս, ինչ փաստարկ է բերում՝ մենք չենք իմանում: Ալումյանը փոխանցում է Քոչարյանի խոսքերը: Այն, որ Քոչարյանի խոսքերին պետք չի հավատալ, կարծում եմ՝ հանրապետության քաղաքացիները առնվազն 10 տարի հաստատ համոզվել են: Ուղղակի 0038 հրամանը պետք է ուշադիր ընթերցել, որովհետեւ այնտեղ ասվում է՝ ի կատարումն նախագահ Քոչարյանի հանձնարարականների: Կարող է Քոչարյանի հիշողությունը դավաճանում է իրեն, փետրվարի 23-ին տեղի է ունեցել Քոչարյանի հանդիպումը զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որից հետո ծնվել է այդ հրամանը»:

Մեր դիտարկմանը, որ Ալումյանի փոխանցմամբ՝ Քոչարյանը վստահեցնում է, որ ինքը այդ խորհրդակցության ժամանակ ընդամենը կարգադրել է, որ բանակը չներգրավեն այդ գործընթացների մեջ, Վահագն Հովակիմյանն արձագանքեց. «Այդ հանդիպումները պետք է սղագրվեին, նախագահականի հանդիպումները պետք է պարտադիր ունենային սղագրություն, այդ թվում՝ ձայնագրություն, դե թող ներկայացնեն»:

Ի պատասխան Քոչարյանի ներկայացրածի, որ միայն առավոտյան աշխատանքի վայրում հատուկ կապով է իմացել, թե ինչ է կատարվել մարտի 1-ին, Վահագն Հովակիմյանն արձագանքեց. «Այն, որ ինքը մի օր կարող է գալ ու ասել՝ ես ընդհանրապես չեմ իմացել, թե Հայաստանը որտեղ է, ես կարող եմ կանխազգալ, որ մի օր գալու է: Նախագահը, երբ իրեն միապետ էր զգում ու երկիրը ոնց ուզում՝ տնօրինում էր, այսօր, երբ հասկանում է, թե ինչ է արել երկրի հետ, ասում է՝ պարզվում է՝ ես քնել էի ու չեմ իմացել: Իր ենթականերն ավելի լավ կպատմեն, թե ինքը ինչ է արել: Քանի գնա, իր մոտ հիշողության կորուստ է լինելու՝ ինձ թվում է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

07.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Երբ վարչապետը Արամ Սարգսյանն էր Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ դիտորդ է եղել: Ես չգիտեմ մարտի մեկի մասին ինչ կասի, բայց չեմ զարմանա, եթե ասի, որ տեղում չի եղել: Լայն իմաստով տեղում չի եղել:

  2. Ashot says:

    Ասենք ավելի նորմալա, որ երկրի նախագահը ամեն մանր դետալի մեջ չի մտնում, քան երբ ղեկավարը դպրոցի տնօրենի հարցա լուծում, ՀԴՄ – ի գնի հարց, մշակույթի գործչի տունա գնում ծնունդ շնորհավորելու:
    Բա Կրթության, Մշակույթի, Պաշտպանության նախարարությունները, ՊԵԿ ը իրանց 100ավոր աշխատողներով ինչի համար են աշխատավարձ ստանում:
    Եթե ղեկավարը սկսի ամեն մանր դետալի մեջ խորանալ ուղղակի կձախողի ամեն ինչ:

    Լավ ղեկավարը հրահանգումա ասենք գրավել Աղդամը, Կանխել Լևոնի ու տուշոնկի բանակի երկրապահի միջոցով հեղաշրջում անելու փորձը:
    Իսկ դետալները արդեն ենթակաների խնդիրնա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728