Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

Փետրվար 07,2019 12:18

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը թողնել նույնը: Քոչարյանը կմնա կալանքի տակ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Լրագրողների հետ զրույցում դատախազության ներկայացուցիչ Վահագն Մուրադյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը դատավորն ամբողջությամբ մերժեց. «Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»: Նա վստահեցրեց, որ հիմքեր չկար, որ Քոչարյանը ազատության մեջ լիներ:

Դատարանի որոշումը դեռ չեն ստացել, միայն հայտնի է եզրակացության մասը:

Մուրադյանն ասաց, որ իրենց առարկությունների մեջ գտել էին, որ կթաքնվի Քոչարյանը քննությունից եւ կխոչընդոտի վարույթին: Թե ինչպիսի՞ն էր Քոչարյանի արձագանքը՝ նա պատասխանեց. «Որեւէ արձագանք չէր կարող լինել այդ ժամանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728