«Կարծում եմ, որ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը այնպիսին է, և իր ազդեցությունն ու կապեր այնպիսին են, որ իր ազատության մեջ մնալու դեպքում կարող է ազդել քննության ընթացքի վրա: Համարում եմ, որ շատ արդարացի խափանման միջոց է ընտրված»,- ասում է լրագրող, հրապարակախոս, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը` Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում:
Քոչարյանի պաշտպանների ՄԻԵԴ ներկայացված գանգատին անդրադառնալով՝ լրագրողն ասաց, որ փաստաբանների իրավունքն է իրենց պաշտպանյալին պաշտպանելու իրենց գիտելիքների և բարոյականության շրջանակներում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: