Ցավով տեղեկացնում ենք, որ երեկ՝ 06.02.2019թ., 65 տարեկան հասակում կյանքից հեռացել է հրաձգության անվանի մարզիչ, ԽՍՀՄ Միջազգային կարգի սպորտի վարպետ, Սպորտի վաստակավոր վարպետ, մի շարք մրցաշարերի հաղթող, ՀՀ ոստիկանության փոխգնդապետ, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից Գագիկ Աղվանի Մելոյանը։ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար Գ. Մելոյանը պարգևատրվել է Մարտական ծառայության, Անդրանիկ Օզանյան, Դրաստամատ Կանայան և այլ մեդալներով։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Գ. Մելոյանի հարազատներին և ընկերներին։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա