Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նոր ծրագիր` «RFI-ն խոսում է հայերեն»

Փետրվար 07,2019 11:30

Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ ֆրանսիական RFI ռադիոընկերությունը հանդես եկավ միջոցառմանը նվիրված հատուկ հայերեն հաղորդումների շարքով՝ մեկ շաբաթ շարունակ հեռարձակելով դրանք նաև Երևանում FM 102.4 հաճախականությամբ։ 

Փորձարարական նախագծի հաջողության արդյունքում RFI-ն որոշեց հայերեն հաղորդումները դարձնել պարբերական: Այսուհետ երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերին, հաղորդման հեղինակ և վարող Ելենա Գաբրիելյանը հայաստանյան խմբագրական թիմի հետ միասին Փարիզից կներկայացնի «RFI-ն խոսում է հայերեն» հաղորդումը:  

20 րոպեանոց հաղորդումը, որ բաղկացած կլինի Ֆրանսիայում և Հայաստանում արված ռեպորտաժներից ու հարցազրույցներից բարեկամության ևս մեկ կամուրջ կանցկացնի Հայաստանի և Ֆրանսիայի միջև: 

Շաբաթ, 2 փետրվարի Ֆրանսիական բարձրագույն կրթությունը։ Ամեն տարի մի քանի հարյուր հայ ուսանող գալիս է Ֆրանսիա ուսանելու։ Ֆրանսիականդիպլոմը բազում հայերի համար եղել է հաջողության հասնելու բանալի: Եվ այսօր ուսման վարձերի թանկացման մասին լուրը և՛ Փարիզում, և՛ Երևանումանհանգստություն է առաջացրել:

Շաբաթ, 16 փետրվարի Փարիզյան նորաձևության նկատմամբ Հայաստանում երբեք սառնասիրտ չեն եղել:   Խորհրդային տարիներին այն ճեղքում էրանգամ երկաթե վարագույրը։ Այնինչ նորաձև էր Փարիզում, շուտով հայտնվում էր Երևանում՝ շնորհիվ ոչ այդքան գործարանների, որքան անհատդերձակների:  Փարիզյան հին ու նոր նորաձևությունն այսօր էլ շողշողում է Հայաստանում, իսկ հայ դիզայներներից ոմանք իրենց հերթին հաջողացնում ենհասնել Փարիզ՝ իրենց ստեղծագործությունները ներկայացնելու Բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում։

RFI

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728