Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բաքվի ընտրությունը բացառելու համար նամակով դիմել ենք UWW-ին». Լեւոն Ջուլֆալակյան

Փետրվար 07,2019 10:19

Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից ըմբիշների ընտրությունը խիստ է լինելու: Սահմանափակված է, որ յուրաքանչյուր քաշային կարգում լինելու է 16 ըմբիշ: Օլիմպիական խաղերի ուղեգրերը խաղարկվելու են այս տարվա աշխարհի առաջնությունում ու եւս երեք վարկանիշային մրցաշարերում: Դրանցից մեկը լինելու է 2020  թվականի եվրոպական վարկանիշային մրցաշարը, որն ընդունելու հայտ ներկայացրել են հինգ երկրներ: Նրանց թվում նաեւ Ադրբեջանն է:

Aravot.am-ը Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանից հետաքրքրվեց, թե հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ֆեդերացիան ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է: «Մենք միջազգային ֆեդերացիային՝ UWW-ին, արդեն նամակ ենք ուղարկել՝ հորդորելով եվրոպական վարկանիշային այդ մրցաշարն անցկացնող քաղաքի ընտրության ժամանակ Բաքուն բացառել, որովհետեւ Հայաստանի հավաքականը մասնակցելու հետ կապված խնդիրների առջեւ կկանգնի: Միաժամանակ նամակներ ենք ուղարկել եվրոպական տարբեր երկրների ազգային ֆեդերացիաներ՝ նախազգուշացնելով, որ եթե իրենք իրենց հավաքականների կազմում հայ մարզիկ ունենան, ու կարեւոր չէ՝ հունահռոմեական, թե ազատ ոճի, նույնպես խնդիրներ են ունենալու: Մենք նրանց հորդորել ենք, որպեսզի իրենք նույնպես քայլեր ձեռնարկեն Բաքվի ընտրությունը բացառելու համար: Տեսեք, թե Եվրոպայի քանի երկրի ազգային հավաքականներում հայ ըմբիշներ կան՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հոլանդիայում ու էլի այլ երկրներում:

Հիմա խոսքը UWW-ինն է, եւ  ժամանակը ամեն ինչ ցույց կտա», – պատասխանեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728