Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաժեշտ «գազելներին»․ Գյումրիում նոր՝ 17-18 տեղանոց ավտոբուսներ կներկրվեն

Փետրվար 06,2019 21:12

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում են փոխել Գյումրու քաղաքային տրանսպորտը, նոր ավտոբուսներ ներկրել։

«Մայիս ամսին տրանսպորտային որոշ միջոցներ կիրառումից դուրս են գալիս տարեթվի հին լինելու պատճառով։ Չկան այդպիսի ներդրողներ, որոնք մեծ քանակությամբ նոր միջոցներ բերեն, տրանսպորտային միջոց շահագործելն այլևս եկամտաբեր չէ ուղևորահոսքի պակասի պատճառով, եթե մենք չմիջամտենք, քաղաքի տրանսպորտը կհայտնվի կաթվածահար վիճակում։

Ճանապարհները սարքվում են, արտաքին լուսավորություն կլինի, մասնավոր սեկտորը հիմա աշխատում է մեզ հետ․ 70 հատ կանգառ է սարքելու, այս տարի մենք պայմանավորվել ենք, որ 35 հատը պետք է սարքեն, հաջորդ ավագանու նիստին կքննարկենք ու կհաստատենք իրենց ծրագիրը, նոր տիպի կանգառներ են՝ սմարթ, որտեղ WI- FI է լինելու, մարդիկ կկարողանանք լիցքավորել իրենց հեռախոսները։ Սա նույնպես շատ կարևոր հարց է, որ փորձում ենք լուծել։

Եվ դրանից բացի, փորձում ենք լուծել տրանսպորտային միջոցների հարցը, քանի որ ունենք տնտեսված գումարներ, կառավարության հետ աշխատում ենք սուբիսդիոն ծրագրերով, որպեսզի 40-60 տոկոս հարաբերակցությամբ մենք կարողանանք այդ ծրագիրն իրականացնել․ 60 տոկոսը պետություն պիտի տա, այդ ծրագիրը կառավարությունում արդեն հաստատվել է։ Մայիսի 15-ը վերջին ժամկետն է, հիմա մեր մասնագետները ծրագիրն են գրում։ Մենք տնտեսված գումարը մեկ ուղղությամբ ենք ուզում ներդնել, որպեսզի ստանանք արդյունավետություն՝ ի շահ քաղաքի բնակիչների։ Ու ներկրենք ավտոբուսներ, ոչ թե գազելներ, այլ ավտոբուսներ, գոնե 17-18 տեղանոց, կան այդպիսի ավտոբուսներ, ներկրենք, բերենք, շահագործենք»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Այսօր Գյումրու քաղաքապետարանում հասարակական լսումներ էին կազմակերպվել այդ թեմայի շուրջ, պարզվեց, որ քաղաքային բյուջում 339 միլիոն դրամ կա տնտեսված, որից 250 միլիոնը կուղղվեն տրանսպորտային միջոցների ձեռք բերմանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728