Ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի, թե իբր Հանրապետության նախագահի աշխատակազմում օպտիմալացման գործընթաց է սկսվել, և ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես առաջնորդվել է և առաջնորդվում է արդյունավետ կառավարման և սոցիալական պատասխանատվության սկզբունքով՝ կարևորելով ու գնահատելով յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքը:
Ավելին, հանրապետության նախագահի աշխատակազմում համապատասխան ընթացակարգով շարունակվում է թափուր հաստիքների համալրման գործընթացը:
Հորդորում ենք մեր գործընկերներին` զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածումից:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն