Փետրվարի 8-ի գիշերը ձմեռային մարզաձեւրի Հայաստանի հինգ երիտասարդ մարզիկներ մեկնում են Սարաեւո, որտեղ անցկացվելու է Եվրոպայի երիտասարդական ձմեռային փառատոնը:
Հայաստանից մասնակցելու է հինգ մարզիկ՝ գեղասահորդուհի Մարինա Ասոյանը, դահուկավազորդներ Աննա Ռաշոյանը եւ Աղասի Սաքանյանը (երկուսն էլ՝ Գյումրի) եւ ծաղկաձորցի լեռնադահուկորդներ Ժիրայր Առաքելյանն ու Մայիս Եղիազարյանը: Նրանք բոլորն էլ լավագույնն են իրենց հասակակիցների մեջ:
Այսօր մեր պատվիրակությունը երիտասարդական այդ խոշոր մարզական փառատոնին արժանավայել ներկայանալու եւ հնարավորինս հաջող մասնակցելու համար ամբողջական հանդերձավորում ստացավ, որը նրանց համար ապահովել է ՀԱՕԿ-ը: Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն Aravot.am-ին ասաց. «Ակնկալում ենք, որ մեր երիտասարդները մրցավայրում կցուցադրեն իրենց լավագույն արդյունքները եւ կձգտեն հնարավորինս բարձր տեղ զբաղեցնել: Դրա համար անհրաժեշտ է նաեւ, որպեսզի մարզիկներն ապահովված լինեն անհրաժեշտ գույքով եւ հանդերձանքով: Այդ խնդիրը լուծել է ՀԱՕԿ-ը Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Այսօր դահուկորդներն ստացան անհրաժեշտ բոլոր պարագաները՝ բարձրորակ դահուկներ, կոշիկ, ամրակներ, դահուկափայտեր, որոնք պատվիրվել են մեր ընտրությամբ՝ Ֆրանսիայի հանրահայտ ֆիրմաներից մեկում, մարզումային, մրցումային եւ շքերթի հանդերձանք: Վստահ եմ, որ նաեւ ներկայանալի տեսքը մարզիկներին կոգեւորի եւ իրենք իրենց ավելի վստահ կզգան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
առավոտ ջան ինչ հուլիս? օգոստոսի 8-ին են գնում………………….. լռիվ դառել եք երեկո