Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահագն Հարությունյանի պաշտպանի բողոքը մասնակի բավարարվեց

Փետրվար 06,2019 18:30

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մասնակի բավարարեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանական կողմի բողոքը, բեկանել կալանավորման որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության։

«Որոշումը դեռ չենք ստացել, բայց կարծում եմ՝  դատարանը շեշտը դրել է պաշտպանական իրավունքից զրկելու մասով խախտումների վրա, որի մասին պաշտպանական կողմը բարձրաձայնում էր, կարծում եմ՝ այդ պատճառով է, որ մասնակի է բավարարվել, և մյուս հարցերին դատարանը չի էլ անդրադարձել»,-ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Ըստ նրա՝ դատարանն արդար որոշում է կայացրել և տեղիք չի տվել առաջին ատյանի դատարանի կողմից կատարված ապօրինություններին:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է  ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Հիշեցնենք նաեւ, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանական կողմի մասնակցության Վահագն Հարությունյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշում էր կայացրել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728