Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արթուր Հարությունյանը

Փետրվար 06,2019 17:20

Սույն թվականի փետրվարի 6-ին` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց քիմիական գիտությունների դոկտոր Արթուր Հարությունյանը:

Արթուր Հարությունյանը ծվնել է 1957թ-ին` Բաքվում: 1980թ-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական գործ բաժինը: 1995թ-ին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2017թ-ին` դոկտորի գիտական աստիճան:

1988 – 2015թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում` նախ որպես կրտսեր գիտաշխատող, ապա` ավագ գիտաշխատող:2015-2018թթ. աշխատել է Հայ-ռուսական համալսարանում` գիտական ծրագրերում:

2019թ-ի հունվարի 8-ից ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Հակաուռուցքային միացությունների սինթեզ»-ի լաբորատորիայի վարիչն էր:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728