Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան ժամանակ է հարկավոր աղետի գոտին վերացնելու համար. պարզաբանում է Շիրակի նորանշանակ մարզպետը

Փետրվար 06,2019 16:54

Այսօր կառավարության նիստին Շիրակի մարզպետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանը: Նա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր ծրագրերին, թե ինչ է նախատեսվում անել Շիրակում:

«Վարչապետը հստակ հանձնարարական հնչեցրեց՝ որպես առաջնահերթություն, կենտրոնում պահել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, եւ որպես այդ իրավիճակի վրա ազդեցություն թողնելու եւ մարզի զարգացումն ապահովելու հիմնական գործիք, ներդրումային ֆոնի բարելավվումն է, նրանք, ովքեր մարզում որեւէ գործառույթ են իրականացնելու, նրանք պետության անմիջական աջակցությունը պետք է զգան »,-ասաց նորանշանակ մարզպետը:

Մարզում նախատեսվող փոփոխությունների եւ առկա խնդիրների լուծման մասին էլ մարզպետն ասաց, որ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է սեղմ ժամկետում ուսումնասիրի իրավիճակն ու հասկանա խնդիրները, եւ հստակ պատկերացնելով խնդիրները, ըստ այդմ էլ դրանց լուծումներ կտրվեն:

Որքա՞ն ժամանակ է հարկավոր ձեզ, որպեսզի վերանա աղետի գոտի հասկացությունը, այս հարցին ի պատասխան՝ մարզպետը փոքրիկ ուղղում արեց՝ «Որքան ժամանակ է մեզ պետք… սա բոլորիս խնդիրն է: Այս պարագայում քաղհասարակությունը, պետությունը, անհատները պետք է մոբիլիզացնի ռեսուրսները: Վճռական ենք տրամադրված»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728