Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Մեր նպատակներից է՝ փոխել դպրոցի բովանդակությունը»

Փետրվար 06,2019 16:34

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ կառավարության ծրագրի՝ իր կողմից ղեկավարվող ոլորտի հատվածին: Այսօր կառավարության ծրագրին հավանություն չտվեցին. շտկելու դրույթներ կային:

Ծրագրի՝ կրթության եւ գիտության ոլորտի դրույթի մասին նախարարն ասաց, որ ծրագիրը հիմնված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի վրա. «Հիմնական նպատակները մի քանիսն են՝ փոխել դպրոցի բովանդակությունը: Մեծ շեշտադրում ենք արել նախակրթական ոլորտի զարգացման վրա: Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում ակնկալում ենք, որ գիտության վերադարձը բուհական համակարգ կարող է շեշտակի փոխել իրավիճակը: Խոսել ենք ներառական կրթության եւ դրա արդյունավետության մասին»:

Դպրոցների սեյսմակայունության մասին հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց, որ դա այլ գերատեսչության ներքո է. «Մենք ունենք 400-ից ավելի դպրոցներ, որոնք այս կամ այն չափով խնդիրներ ունեն: Հիմա վարկային ծրագիր ենք իրականացնում: Պետք է ասեմ, որ կրթության եւ գիտության նախարարության մի շարք ավագ դպրոցներ առաջիկա 2 տարիներին նույնպես կվերանորոգվեն եւ կհիմնանորոգվեն եւ այնտեղ նույնպես սեյսմիկ անվտանգության խնդիրներ են լուծվելու»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728