Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ չեն գնում «Շերիֆի» հետեւից, ներքին զորքերի հրամանատարն էր, կարծես թե ոստիկանությունը թիթեռ է նկարել պատին. Արամ Հարությունյան

Փետրվար 06,2019 16:23

«Նիկոլ Փաշինյանի ազգականը աշխատում է Սամվել Ալեքսանյանի համակարգում` որպես կադրերի բաժնի վարիչ, ու Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ շոկոլադային են: Բա ո՞ւր է Գագիկ Խաչատրյանը, ո՞ւր է այն ստվերը, որն ասում էին: Մենք տեսնում ենք, որ որևէ լուրջ փոփոխություն չի եղել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխություն այդպես էլ չեղավ, չեն եղել ոլորտում բարեփոխումներ եւ դժվար էլ լինեն:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց՝ տնտեսական հեղափոխության մասին խոսելը դեռ վաղ է. «Մեզ մոտ դրսից գալիս էր 3 մլրդ դոլար, հիմա 3 անգամ նվազել է: Այդ 3 մլրդ դոլարը պահում էր մեր միջին ու փոքր բիզնեսը: Մի հատ շրջեք Երևանի փողոցներով, թե ինչքան կրպակ ու փոքր խանութ է փակվել, գնորդ չկա»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հակադարձեց Արամ Հարությունյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտնած մտքերին. «Շատերը դեռ սովոր չեն ապրել նոր արժեհամակարգում և իներցիայով գնում են այդ ճանապարհով: Շատերն էլ չեն ուզում ապրել այդ արժեհամակարգով և իրենց գործունեությամբ փորձում են նոր իշխանությունների նկատմամբ ժողովրդին հակակրանք սերմանել»:

Անդրադառնալով «Մարտի մեկի» գործին՝ Արամ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ գործը խեղաթյուրվում է, խաբում են զոհերի հարազատներին։ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարազատներին էլ են, ըստ նրա, խաբում. «Չի կարելի էդպիսի ստոր ձեւով վարվել հարազատների հետ, չի կարելի նշանակել մեղադրյալ եւ ասել՝ ինքն ա։ Ինչի՞ չեն գնում Շերիֆի հետեւից, ներքին զորքերի հրամանատարն էր, կարծես թե ոստիկանությունը թիթեռ է նկարել պատին… «Մարտի մեկը մեր բոլորի ցավն է՝ բացառությամբ Լեւոն Տեր–Պետրոսյանի, որովհետեւ ինքն էդ գիշեր ամենահանգիստն է եղել եւ վերջապես ստացավ էն, ինչ ուզում էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728