Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ դատարանում. ՊՊԾ գնդի գործով նիստը կլինի դռնփակ

Փետրվար 06,2019 15:02

Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց դատական նիստն անցկացնել դռնփակ՝ բացառությամբ լրատվամիջոցների:

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վարդան Եղիազարյանի հարցաքննության ժամանակ պաշտպանական կողմը հարց հնչեցրեց Վարդան Եղիազարյանին, խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը ինչ-որ բան ասաց: Դա լավ լսելի չէր ապակիներից այն կողմ:

Դրանից հետո նախագահող դատավորը որոշեց, որ նիստն անցնելու է դռնփակ՝ բացառությամբ լրատվամիջոցների: Դատական նիստը հետաձգվեց: Նախագահող դատավորը որոշեց՝ Վարդան Եղիազարյանի հարցաքննությունը կշարունակվի փետրվարի 13-ին՝ ժամը 11.00-ին:

Այս որոշումը լսելով՝ դահլիճում ներկա գտնվողները գոչեցին. «Քո նմաններին Հայաստանում տեղ չկա. բոլորդ հանցագործ եք, դռնփակ չի լինի, մյուս չորեքշաբթի էլ կգանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728