Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես կորցրել եմ ընկերներ». Վալերի Օսիպյանը դեմ արտահայտվեց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների համաներմանը

Փետրվար 06,2019 14:16

Քիչ առաջ դատարանում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն առարկեց ՊՊԾ գնդի գործով անցնող ամբաստանյալների համաներմանը:

Նշենք, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Երևանի 2800-ամյակի և ՀՀ Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով համաներման մասին օրենքում ընդգրկված էին նաև ՊՊԾ իրադարձություններում ենթադրաբար մասնակցած անձինք: Բայց վերապահում կա առ այն, որ եթե պատանդառված, ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են, գործի քննությունն ընդհանուր կարգով պետք է շարունակվի:

Նախագահող դատավորը Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է նրա դիրքորոշումը: ՀՀ ոստիկանապետը մինչև պատասխանը զգուշացրեց, եթե ընկերներ կորցրած չլիներ, հնարավոր է այլ տեսակետ հայտներ. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»:

Դատավորի հարցին՝ այսինքն՝ կարո՞ղ է դատարանն արձանագրել, որ առարկում եք այս գործով անցնող անձանց համաներմանը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Կատարվել է հանցագործություն, և յուրաքանչյուր ոք պետք է կրի իր պատիժը»:

Վալերի Օսիպյանի հարցաքննությունն ավարտվեց, դատական նիստն ընդմիջվեց: Քիչ անց կհարցաքննվի նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Երբ Վալերի Օսիպյանի պատասխանը լսեցին, «Սասնա ծռերի» համակիրներն ու հարազատները, որոնք դատարանի դահլիճում էին, սկսեցին գոռալ՝ ամոթ, պետական դավաճան, ռեժիմի հանցակից:

Նրանցից մեկն էլ հայտարարեց. «Ռեժիմի գործիքը հիմա հեղափոխության դեմքն է, բնականաբար, հեղափոխություն տեղի չի ունեցել, եթե քո նման առնետներն են բախտը որոշում մարդկանց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728