Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մեկ տարով երկարացրեց գիտական լաբորատորիաների բազային ֆինանսավորումը

Փետրվար 06,2019 13:53

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում ԵՊՀ գիտաշխատողները: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կառավարությունը որոշեց, որ հիմնադրամների բազային ֆինանսավորումը պետք է փոփոխվի, ինչի արդյունքում ԵՊՀ-ից 450 աշխատակից ֆինանսավորում չեն ստանալու: Ինչպես այսօր ցույցի ժամանակ Aravot.am-ին պատմեցին գիտաշխատողները, այդ լաբորատորիաների բազային ֆինանսավորումը կառավարությունը դադարեցնում է, որից հետո ֆինանսավորում կստանան միայն մրցույթների միջոցով: Ցուցարարները վստահեցրին, որ իրենց չեն տեղեկացրել, թե ինչ մրցույթ է լինելու, ինչ ընթացակարգով, որեւէ մանրամասներ չեն ներկայացվել: Գիտաշխատողներից մեկն ասաց, որ մինչ նման որոշում կայացնելը պետք է մրցույթի ընթացակարգը մշակվեր, իրենց տեղյակ պահեին եւ նոր որոշում կայացնեին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Այսօր կառավարության նիստին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր նախագիծ էր բերել, որով ընդառաջում են գիտաշխատողներին: Կառավարությունն այսօր որոշեց մեկ տարով երկարացնել բազային ֆինանսավորումը՝ մինչեւ մրցույթի պայմանները հստակեցվեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728