Կառավարության ծրագիրն այսօր կառավարության նիստին չհաստատվեց:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ծրագրից 2-3 պարբերություն դուրս է մնացել, դրանք վերաբերում են բյուջետային համակարգին եւ պետական պարտքին: Կառավարության անդամները որոշեցին շատ կարճ ժամկետում այդ շտկումներն անել, խոստացան, որ հինգշաբթի երեկոյան կամ ուրբաթ առավոտյան ծրագիրը ամբողջական պատրաստ կլինի, խմբագրական շտկումներն էլ՝ արված:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ