Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանեց 10 միլիոն դրամի չափով: Ըստ ՀԾԿՀ զարգացման եւ մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանի՝ տուգանքն առավելագույնն է: Հանձնաժողովի հիմնավորմամբ, ջրամատակարար ընկերությունը խախտել է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ եւ 19-րդ կետերը: Այսինքն՝ ընկերությունը սահմանված ժամկետում 154 սպառողների հետ չի կնքել մատակարարման պայմանագրերը: Սպառողների թվում են ե՜ւ իրավաբանական ե՜ւ ֆիզիկական անձինք:
Հանձնաժողովի նիստին ներկա «Վեոլիա Ջրի» ներկայացուցիչ Արտակ Մալխասյանը չառակեց հանձնաժողովի որոշման դեմ:
Սերգեյ Աղինյանը պարզաբանեց, թե ինչու են ջրամատակարար ընկերության նկատմամբ առավելագույն տուգանք կիրառում:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ