Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նորաշեն 2007»-ից տուժածները պահանջում են նոր քննություն

Փետրվար 06,2019 12:43

Այսօր կառավարության շենքի մոտ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած քաղաքացիները բողոքի ցույց էին անում: Նրանք պնդում էին, որ իրենց բնակարանների գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ:

Հիշեցնենք, որ այս կոոպերատիվից բազմաթիվ քաղաքացիներ են տուժել, պայմանագիր են կնքել, գումար վճարել, որպեսզի բնակարան ձեռք բերեն, սակայն պարզվել է, որ խարդախության արդյունքում կոոպերատիվի ղեկավարությունը իրենց բնակարաններն այլ անձանց է վաճառել:

Aravot.am-ի հետ զրույցում այս կոոպերատիվից տուժած քաղաքացի Արուս Վանյանն ասաց, որ գործով ի հայտ եկած նոր հանգամանքներով պահանջում են իրենց գործերն ուղարկել նոր քննության: Վանյանի պնդմամբ՝ տուժած քաղաքացիները հերթով դիմում եան դատարան, սակայն հայցերը մերժվում են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728