Այսօր կառավարության նիստին նշանակվեցին Շիրակի եւ Տավուշի մարզպետները: Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորանշանակ մարզպետներին ասաց, որ բոլոր մարզերում առաջնային խնդիր է նոր ներդրումների ներգրավումն ու աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կհանգեցնեն համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նաեւ հավելեց, որ համայնքները պետք է խոչընդոտներ չստեղծեն որևէ ներդրում ներգրավելու համար, ընդհակառակ, պետք է հնարավորություններ ստեղծեն հնարավոր ներդրողներ գտնելու համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ