Վճռաբեկ դատարանի դատավորների օգնականների մի մասի մոտ դժգոհություններ են հասունացել՝ կապված աշխատավարձերի հետ։ Նրանց պատմելով՝ դատավորի 2 օգնականից մեկի աշխատավարձը բարձրացել է, մյուսինը՝ ոչ։ Նրանք անգամ ակցիաներ են նախատեսում իրականացնել կամ էլ կազատվեն աշխատանքից, եթե իրենց աշխատավարձը եւս չբարձրանա։
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նախ ասաց՝ յուրաքանչյուրն ազատ է իր գործողություններում եւ իրավունքների պաշտպանության միջոցն ինքն է ընտրում, այնուհետեւ ներկայացրեց իրավիճակը. «Վճռաբեկի դատավորների օգնականների աշխատավարձերի մասով փոփոխություն չի եղել, Ձեզ ճիշտ չեն ներկայացրել, թե մեկինը բարձրացել է, մյուսինը՝ ոչ»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում