Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներում համոզմունք կա, որ այս տարի ավարտական քննություններն անցնելու են անհամեմատ խիստ պայմաններում. «Հայկական ժամանակ»

Փետրվար 06,2019 12:14

Հանրակրթական դպրոցներում համոզմունք կա, որ այս տարի ավարտական քննություններն անցնելու են անհամեմատ խիստ պայմաններում, ու հատկապես՝ 9-րդ դասարանի հայոց լեզվի քննությունը, որն, ինչպես հայտնի է, լինելու է կենտրոնացված՝ դպրոցից դուրս՝ առանձին քննական կենտրոններում՝ ԳԹԿ ներկայացուցիչների վերահսկողությամբ։

Ու դա նոր թափ է հաղորդել մասնավոր պարապմունքներին։ Աշակերտները վախենում են, որ կտապալեն քննությունները։ Մտավախություններ ունեն նաեւ ուսուցիչները։ Երեւանի Վլ. Մայակովսկու անվան համար 7 դպրոցում այդ անհանգստությունները կրկնապատկված են, որովհետեւ այստեղ կան ռուսական դասարաններ, որտեղ սովորում են նաեւ օտարերկրացի երեխաներ։ Մեր այցելության պահին փոխտնօրենն իր աշխատասենյակում պարապմունք էր անցկացնում 9-րդ դասարանցի մի քանի աշակերտների հետ։ Նրանք, սակայն, ազգությամբ հայեր էին եւ, բացի մեկից, այս դպրոց են հաճախում առաջին դասարանից։ Ասացին, որ օրվա դասերն արդեն ավարտվել են եւ հետո են սկսել պարապել։

Մանկավարժները կարծիք էին հայտնում, որ կրթության ոլորտի պատասխանատուները շտապել են՝ որոշելով, որ հիմնական դպրոցում հայոց լեզվի ավարտական քննությունները պետք է հանձնեն կենտրոնացված կարգով։ Միեւնույն ժամանակ պնդում էին, գիտելիքների ստուգումը իրենց մոտ անցկացվելու դեպքում էլ խստության պակաս չի զգացվել։ Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, մեթոդմիավորման նախագահ Հասմիկ Դարբինյանը նկատեց, որ նախորդ երկու տարիներին 9-րդ դասարանցիների՝ այդ առարկայից քննությունը եղել է փոխադրության տեսքով, իսկ դրանից առաջ էլ թեստերն առավել մատչելի էին։ Նա չի բացառում, ռուսական դասարաններում սովորող երեխաներն այս տարի չեն կարողանալու հաղթահարել անգամ նվազագույն դրական միավորի շեմը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728