Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր»-ին տուգանել է 10 միլիոն դրամով, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացրել է

Փետրվար 06,2019 12:11

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 6-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018 թվականի 3-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել   հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ, 19-րդ և 19.1-րդ կետերով սահմանված ժամկետները: Խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 21-ից Հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ, հարուցվել է վարչական վարույթ:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում 154 դեպքում խախտել է կանոնների 16-րդ և 19-րդ կետերը՝ դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ։ Հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 4-ի №109Ա, օգոստոսի 22-ի №333Ա և նոյեմբերի 21-ի №430Ա որոշումներով «Վեոլիա Ջուր» ընկերությունն արդեն իսկ կանոնների 16-րդ, 19-րդ,  19.1-րդ կետերի խախտման համար երեք անգամ, որոնցից երկուսը՝ առավելագույն չափով, ենթարկվել է տուժանքի:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննության առնելով հարցը, որոշեց  ընկերությանը տուգանել` 10 000 000 (տասը միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով։

Նույն նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  կայացրեց մեկ այլ որոշում՝  հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի N308Ն որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի  ուսումնասիրման նպատակով  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում, ինչի արդյունքում փաստվել է, որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42‑րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը,  որոշեց ՝ սահմանված ժամկետի խախտմամբ Տեղեկատվության ներկայացման համար Գազպրոմ Արմենիա» ընկերությանը նախազգուշացնել:

Որոշումների մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում`  www.psrc.am:

 

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728