Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. «Անխնա քննադատելու ենք կառավարությանը իր սխալների համար». «Ժողովուրդ»

Փետրվար 06,2019 12:07

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

– Ի՞նչ փոփոխություններ են լինելու ձեզ մոտ, թե՞ շարունակվելու է «Դաշնակցության» նախկին գործելաոճը։

– «Դաշնակցությունը» շարունակելու է իր քաղաքականությունը։ Ընդամենը մի քանի օր առաջ Ընդհանուր ժողովի հայտարարությունը եղել է։ Մենք մեր գծի մեջ ենք լինելու, իսկ որոշ մարտավարական քայլեր նոր իրավիճակում՝ հիմա իբրեւ արտախորհրդարանական ընդդիմություն, բնականաբար, մեր գործողություններում նոր թարմություն եւ փոփոխություններ կլինեն, բայց գիծը մեր նույնն է։ Առաջիկայում ավելի պարզ կդառնա դա։

– Դուք՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն, կարո՞ղ եք հակակշռել իշխանություններին։

– Իհարկե կարող ենք։ Մենք կառավարության ողջ գործունեությունը պահելու ենք մեր խիստ հսկողության ներքո։ Անխնա քննադատելու ենք կառավարությանը իր սխալների համար։ Այդ քննադատությունները լինելու են հիմնավորված, փաստարկված եւ նույնիսկ փաստաթղթավորված։ Այն ոլորտներում, որտեղ կանենք քննադատություններ, կներկայացնենք նաեւ այլընտրանքային առաջատարներ։ Այսինքն՝ ցույց կտանք, թե ինչպես ենք մենք պատկերացնում այդ խնդիրների լուծումները։ Մենք կառավարության ողջ աշխատանքը պահելու ենք մեր հսկողության տակ, հանդես ենք գալու համապատասխան քննադատություններով, ինչը պետք է անի յուրաքանչյուր նորմալ, սկզբունքային ընդդիմադիր ուժ։

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728