Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվա-քարոզչական ալիքի միջոցով նախկին համակարգը լուծում է ոչ թե ինքնապահպանման հարց, այլ ապագայի քայքայման. «Ժամանակ»

Փետրվար 06,2019 11:44

Բանն այն է, որ իշխանության դեմ սանձազերծված տեղեկատվա-քարոզչական գրոհը, որտեղ տեղեկատվության բաժինը խիստ պայմանական է, քանի որ հիմնականում կրում է մանիպուլյացիոն բովանդակություն, գործնականում հավասարապես ոչնչացնում է քաղաքական արդիական պայքարի որևէ հնարավորություն, դաշտն ինքնին, իշխանությանը ստիպելով դիմադրություն կազմակերպել և «բարիկադավորվել» ըստ եղած մարտահրավերի, իսկ ընդդիմության հավակնություն ունեցող ուժերին պարտադրելով տրվել իրենց իսկ առաջացրած տրենդային վարքագծին, քանի որ քանակով կարողանում են ճնշել որակի որևէ դրսևորում: Որն է նախկին իշխանության շահն այս մարտավարության, այդ ոճի կիրառման հարցում, դարձյալ պարզ է: Իշխանությունը վերականգնելու մոտալուտ հույս այդ համակարգը չունի, մի շարք պատճառներով, այդ թվում և այն, որ լրջագույն հակազդեցություն կա նաև նախկին իշխող համակարգը ներկայացնող տարբեր ուժերի միջև: Չունենալով իշխանությունը վերականգնելու մոտալուտ հեռանկար, նախկին համակարգի, նախկին իշխանության ուժերը ընտրել են նվազագույն խնդիրն ու նպատակը՝ թույլ չտալ, որ նոր իշխանությանը զուգահեռ ձևավորվի նոր ընդդիմություն, ընդհանրապես ձևավորվի քաղաքական նոր համակարգ, պայքարի, բանավեճի, մրցակցության նոր մշակույթ, ձևավորվի քաղաքականության հանրային ընկալումների և գնահատումների նոր նշաձող: Խորքային առումով այդ վտանգը ներկայումս գնահատված չէ, առնվազն այն համայնքում, որտեղ գուցե կան տարակարծություններ և շահերի բախում քաղաքական իմաստով, սակայն ընդհանրություն նախկին համակարգի քաղաքական գնահատականի և նոր համակարգ կառուցելու հեռանկարի շուրջ: Մինչդեռ, ներկայումս տեղեկատվա-քարոզչական ալիքի միջոցով նախկին համակարգը լուծում է ոչ թե ինքնապահպանման հարց, այլ ապագայի քայքայման, նոր հարթության, Հայաստանում քաղաքականության և տեղեկատվական համակարգերի արդիականացման հեռանկարը քայքայելու հարց: Ու ակնհայտ է, որ այդ աշխատանքը կատարվում է անհամեմատ ավելի համակարգված և համախմբված, քան անհրաժեշտ հակազդեցությունը, որ պետք է լինի:

Ավելին, կան գուցե մոլորության մեջ գտնվող ուժեր, որոնք նախկին համակարգի այդ մարտավարության մեջ փորձում են գտնել սեփական հաջողության գրավական՝ համարելով, որ այդպիսով նախկինները կքայքայեն նորերին, այդ բախման միջոցով նոր ու հին իշխանությունները կինքնաոչնչացնեն միմյանց, ու այդպես կբացվի քաղաքական ճանապարհ իրենց համար: Դա մոլորություն է, ընդ որում վտանգավոր մոլորություն, քանի որ այդպիսով ոչ թե նոր ու հին իշխանությունն են ինքնաոչնչացվելու, այլ ընդհանրապես որևէ նորի հեռանկար: Իհարկե, իրավիճակը ներկայումս բոլորովին հեռու է շոշափելի վտանգներից, ռիսկերի առարկայական դրսևորումներից, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում արդիական հանրությունն էլ ներկայումս հեռու է քայքայման գործընթացի գնահատումից և հակազդեցության մեխանիզմների մշակումից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728