Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ շղթա է բացում Սամվել Բաբայանը. «Ժամանակ»

Փետրվար 06,2019 11:21

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նախօրեին ըստ էության հայտարարել է այսպես ասած՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Իհարկե, Բաբայանը հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն բոլորի համար հստակ է ու պարզ, որ հայաստանյան և արցախյան ներքաղաքական իրողություններն ու կյանքը, ըստ էության հաղորդակից անոթներ են, այլ կերպ լինել ուղղակի չէր կարող, ու, ըստ էության, հնարավոր չէ վերադառնալ Արցախի ակտիվ քաղաքական կյանք՝ դրանով իսկ չակտիվանալով նաև հայաստանյան ներքաղաքական տիրույթում, թեկուզ ոչ անմիջական մասնակցի կարգավիճակով

Բաբայանը հայտարարել է, որ մարտին ստորագրահավաք է սկսելու Արցախում թեկնածու առաջադրվելու համար: Այդ հայտարարությանը զուգահեռ, Բաբայանը մեկ այլ հետաքրքիր հայտարարություն է արել՝ խոսելով այն մասին, որ 2016 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի թեմային և հստակ ասել նրա մասին իր կարծիքը: Թե հատկապես ինչպիսին է այդ կարծիքը, Բաբայանը չի նշել, սակայն ասել է, որ Փաշինյանը դա հստակ գիտե դեռևս 2016 թվականից: Ասել կուզի, Բաբայանը ակնարկել է վարչապետին, որ իր կարծիքը չի փոխվել և այն, ինչ ասել է 2016-ին, կրկնում է նաև հիմա: Արդյո՞ք դրանով Սամվել Բաբայանը ցանկացել է Նիկոլ Փաշինյանին ակնարկել, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728