Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը: Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն:
Նախագծի տեսանելի առավելություններից մեկն էլ այն է, որ հարակից շենքերը ամբողջովին մնում են տեսադաշտում»: