Իսրայելի պաշտպանության նախարարությունը թույլատրել է ավիաշինարարական Aeronautics Defense Systems Ltd ընկերությանը, որն ավելի վաղ մեղադրում էր իսրայելական օրենքը շրջանցելով՝ Ադրբեջանին «մահապարտ անօդաչուների» վաճառքի մեջ, վերսկսել այդ սարքերի վաճառքը, հաղորդում է The Times if Israel-ը:
«Պաշտպանության նախարարությունից ընկերությանը տեղեկացրել են, որ արտոնագրերի դադարեցումը անհապաղ չեղարկվել է: Ընկերությունը կարող է շարունակել անօդաչու թռչող սարքերի մատակարարումը նշված պատվիրատուին հնարավորինս շուտ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics Defense Systems Ltd ընկերության երեք ավագ պաշտոնյաների արտահանման արտոնագրերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ