Պոլսահայ գրող և լրագրող Հայկո Բաղդատը, ով ներկայումս ապաստանել է Գերմանիայում, հրապարակել է Թուրքիայում իր դեմ սկսված հետաքննությունների ցանկը։
Facebook-ում կատարված հրապարակմանը կից Բաղդատը գրել է․ «Ինչպես պարզեցինք՝ իմ դեմ սկսված ուղիղ 21 տարբեր հետաքննություններ կան։ Երբ երկիրը այս վիճակում է, ինձ առաջադրված ամեն մի «հանցանք» ինձ համար պատվո շքանշան է․․․»։
Հրապարակված փաստաթղթերից դատելով՝ հայ լրագրողի դեմ հարուցված հետաքննություններից մեկը թվագրվում է 2008, մեկը՝ 2009, 5-ը՝ 2017, 10-ը՝ 2018 և 2-ը՝ 2019 թվականով։
Հետաքննություններից 4-ը (28/08/2008թ․, 11/05/2009թ․, 30/03/2017թ․, 18/01/2019թ․) դադարեցվել են, 5-ի վերաբերյալ դեռևս որևէ որոշում չի կայացվել։
Ուշագրավ է, որ Բաղդատի դեմ սկսված հետաքննությունները մեծ մասը փաստաթղթերում բնութագրվել է որպես «մամուլի միջոցով կատարված հանցագործության հետաքննություն»։ Այլ կերպ ասած՝ հայ լրագրողը շուրջ մեկ տասնամյակ քրեական հետապնդման է ենթարկվել հենց լրագրությամբ զբաղվելու պատճառով։
Աղբյուր` Ermenihaber.am