Այսօր՝ փետրվարի 5-ին Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը ղեկավարվելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով եւ 16-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» թիվ 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի 2019թ. հունվարի 30-ի առաջարկությունը,որոշել է Լիլիթ Արարատի Ավետիսյանին 2019թ. փետրվարի 6-ից նշանակել «ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր:
Նախկինում հայտնել ենք, որ Ազատամուտի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հունվարի 14-ի եւ հունվարի 18-ի մրցույթներն իրավազոր չէին տնօրեն ընտրելու: Ազատամուտի դպրոցի տնօրենի հավակնորդները 3-ն էին՝ այդ դպրոցի ուսմասվար Լիլիթ Ավետիսյանը, զինղեկ Արտակ Եգանյանը եւ պատմության ուսուցիչ Եփրեմ Սաֆարյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ