Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհներգի փոփոխության թեմայով փորձում են շեղել հասարակության ուշադրությունն ավելի հրատապ հարցերից. Վիգեն Հակոբյան

Փետրվար 05,2019 19:55

«Քաղաքական օրակարգում շատ ակտիվ գործընթացներ են գնում՝  և ֆեյքային, և իրական, նաև տեխնոլոգիաներ են օգտագործվում, որպեսզի շեղեն իրական գործընթացներից՝ սկսած օրհներգներից, կոկորդիլոսներից, պարգևավճարներից և այլն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Օրհներգի փոփոխության մասին խոսելիս բանախոսը նկատեց, որ դա այսօրվա թեմա չէ, եթե նույնիսկ համարենք, որ կա նման խնդիր. «Հետաքրքիր մի երևույթ կա. ամեն իշխանափոխությունից հետո այս հարցը ծագում է: Տվյալ պարագայում ես համաձայն եմ այն կարծիքների հետ, որ սա մի թեմա է, որով փորձում են շեղել հասարակության ուշադրությունն ավելի լուրջ, գուցե ավելի հրատապ հարցերից: Մենք հիմա մի փուլի մեջ ենք, երբ տարբեր մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ են օգտագործվում. օրհներգի փոփոխության թեման դրանցից մեկն է: Լավ է, որ հասարակությունը կամաց-կամաց սկսում է թացը չորից տարբերել»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728