Հունվարի 25-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ Լ. Խ.-ի տնից գողացել են կենցաղային տարբեր իրեր, 4500 դոլար, 300 եվրո եւ 500 լիտր տնական օղի: Մեր տեղեկություններով՝ Լ.Խ.-ի որդիները հայրենի Բերքաբերին նախկինում բարեգործական օգնություն են ցուցաբերել: Գողության պահին տանտերը գյուղից բացակայել է:
Ոստիկանության Իջեւանի բաժնի, Տավուշի մարզային վարչության կողմից բացահայտվել է, որ գողությունը կատարել են Բերքաբերի բնակիչ Ն. Ա.-ն եւ Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի բնակիչ, նախկինում դատված Գ. Ա.-ն: Ն.Ա. –ն ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ վերադարձրել իր կողմից վերցված գողոնը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գ. Ա.-ն 2 ամիս ժամկետով կալանավորվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ