«Վերջին քաղաքական իրադարձություններով պայմանավորված»՝ Ոստիկանությունը հրաժարվեց ցուցարարի դեմ ներկայացրած հայցից.ՀՔԱՎ:
Այսօր՝ 2019թ. փետրվարի 5-ին, ՀՀ վարչական դատարանում ցուցարար Վահրամ Պետրոսյանի դեմ Ոստիկանության հայցի քննության շրջանակում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ «վերջին քաղաքական իրադարձություններով պայմանավորված»՝ ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ հրաժարվում է ցուցարարի դեմ ներկայացրած հայցից:
Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջել էր պատասխանատվության ենթարկել 2015 թ. սեպտեմբերի 1-ին Երևանի Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:
Ավելին՝ այստեղ