Aravot.am-ը ահազանգ էր ստացել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ ծանուցում են ստացել այն մասին, որ ապրիլի 1-ից այլեւս չեն աշխատելու համալսարանում:
Aravot.am-ը բուհից հետաքրքրվեց, թե որն է պատճառը:
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» ուսանողի տան (հանրակացարանի) վարձակալության պայմանագրում փոփոխությունների իրականացման գործընթացով պայմանավորված «Տնտեսագետ» ուսանողի տան աշխատակիցների հետ պայմանագրերը լուծվելու են, ինչի կապակցությամբ նրանք ստացել են ծանուցագրեր: Նաև ծանուցագրեր են ստացել համալսարանի՝ ք. Երևան, Պարույր Սևակի 77 հասցեում գտնվող ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքի պահակային ծառայության 4 աշխատակիցներ՝ հաստիքները կրճատվելու կապակցությամբ: Սա պայմանավորված է ամբողջ համալսարանի պահակային ծառայության աշխատանքները կանոնակարգելու հետ, քանի որ համալսարանի մյուս ֆակուլտետների մասնաշենքերում պահակային ծառայություն իրականացնում են մասնագիտացված պահնորդական ծառայությունների աշխատակիցները՝ պայմանագրային հիմունքներով»,- ի պատասխան Aravot.am-ի հարցմանը հայտնեցին ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ