Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի առողջապահության նախարարը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին աջակցել ծխելու և ծխախոտի դեմ պայքարում

Փետրվար 05,2019 17:43

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկել են մեր երկու երկրներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Արսեն Թորոսյանն ու Դմիտրի Կոստեննիկովն անդրադարձել են նաև ծխախոտի և ծխելու դեմ պայքարին: Ռուսաստանի գործընկերները կիսվել են իրենց երկրի փորձով, պատրաստակամություն հայտնել աջակցելու ծխելու և ծխախոտի դեմ պայքարում` իրավական դաշտում բարեփոխումների համատեքստում նաև տրամադրելով  փորձագիտական, տեղեկատվական ու կիրառական բնույթի խորհրդատվություն:

Այս առումով կողմերը փոխգործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծխելու դեմ պայքարում Հայաստանում մեկնարկած քայլերը նաև անդրադարձել տարվա ընթացքում եղած հանրային  քննարկումներին:

«Ռուսաստանի փորձը շատ օգտակար է Հայաստանի համար և մեր նախարարությունների միջև փոխգործակցությունը շատ կարևոր է: Այստեղ տեսնում ենք ռուս զբոսաշրջիկների, որոնք զարմանում են ռեստորաններում ծխախոտի օգտագործման համար: Վստահ եմ, որ քննարկումները շատ բուռն են անցնելու մեր երկրում, բայց միաժամանակ կարծում եմ, որ ճիշտ բացատրելու դեպքում օրենքը կընդունվի հենց այս տարի»,- ասաց նա, հավելելով, որ ծխախոտի օգտագործումը չարորակ նորագոյացությունների, մասնավորապես՝ շնչափողի, բրոնխների, թոքի քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկային գործոնն է:

ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովին նշել է, որ ծխելու դեմ օրենքը իրենց երկրում ուժի մեջ է մտել այնպիսի ժամանակահատվածում (2014 թվականին), երբ երկրում ճգնաժամային իրավիճակ էր և թերահավատորեն կարծում էին, թե սննդի կետերը կտուժեն, բայց ժամանակը ցույց է տվել, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը:

Ռուսաստանի ներկայացուցիչները կիսվել են թեմայի վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներով: Ըստ մշտադիտարկման արդյունքների` հասարակական սննդի կետերը օրենքի ընդունումից մեկ օր հետո 94-96%-ով սկսել են հետևել ծխախոտը արգելող օրենքին:

2009 թվականի տվյալներով` Ռուսաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը մեծահասակ բնակչության շրջանում կազմել է 39,4%, որից 60,7% տղամարդ և 21,7% կին: Երկրում տարեկան գրեթե 400 հազար մարդու մահվան պատճառը կապվել է ծխախոտի օգտագործման հետ:

2016 թվականին ծխախոտի օգտագործման տարածվածությունը չափահաս բնակչության շրջանում կազմել է 30,9%, որից տղամարդկանց շրջանում 50,9%, իսկ կանանց շրջանում 14,3%:

Ռուսաստանում ծխախոտ օգտագործողների թիվը նվազել է շուրջ 10%-ով:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728