Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք՝ վարորդներին նորից համաներեն». տաքսու վարորդ

Փետրվար 05,2019 17:15

Տաքսու վարորդները դժգոհում են՝ անտեղի տուգանվում են կայանատեղիներ չլինելու պատճառով:

«Պարոն Փաշինյանը համաներում է շնորհել բոլորիս, բայց ոնց տեսնում ենք՝ քաղաքապետը չի տրամադրում կայանատեղի, ոստիկանապետ Օսիպյանն էլ տեսախցիկներով տուգանում է: ՀՀԿ-ի ժամանակ այս տեսախցիկներըը գործում էին, բայց չէինք տուգանվում, ընտրություններից հետո վարորդները, չգիտես ոնց, տուգանվում են: Պահանջում ենք՝ վարորդներին նորից համաներեն, տրամադրեն կայանատեղիներ: Հայկ Մարությանն ասաց՝ 100 կայանատեղի են տրամադրել, իրանք չեն տրամադրել դրանք. Տարոն Մարգարյանն է տրամադրել: Դուք հլը որ բան չեք տրամադրել, մենակ ձեզ եք պարգեւավճար տրամադրում, ինչ եք արել, որ ձեզ պարգեւատրում եք»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը:

Նա նաեւ դժգոհեց ոչ միայն կայանատեղիների չլինելուց, այլեւ տուգանքի չափերից՝ ասելով, որ նախատեսված 5000 դրամ տուգանքի չափը շատ մեծ է. «Եթե քաղաքապետարանը չի կարողանում զբաղվել տաքսու ոլորտով, թող նշանակեն մարդիկ, որոնք կարող են զբաղվել տաքսու ոլորտով, մենք էլ գործից չկտրվենք, չգանք ասուլիս տանք»:

Էդուարդ Արշակյանն էլ ասաց՝ առաջիկա հինգշաբթի օրը ԱԺ-ի դիմաց հավաքվելու ու մեծ ցույց են անելու, եթե իրենց պահանջները չկատարեն. «Եթե քաղաքապետը չհանեց կարմիր գծերն ու տեսախցիկները, ինչպես ասվել է, բայց մինչ օրս չի արվել, մենք նրա հրաժարականն ենք պահանջելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728