Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանից Բալյանների ընտանիքը 3-րդ տեղն է գրավել «Մարզական ընտանիք» միջազգային փառատոնում

Փետրվար 05,2019 17:08

Երեւանից Բալյանների ընտանիքը 3-րդ տեղն է գրավել «Մարզական ընտանիք» միջազգային փառատոնում: Այսօր նրանց ընդունեց եւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագիր հանձնեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նա նշեց, որ այս հաջողության մեջ նշանակալի ներդրում է ունեցել նաեւ սպորտի պետական կառույցը, որը մեկուկես տասնամյակ կազմակերպել է «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը, ինչն էլ այսպիսի ձեռքբերման հիմքն է հանդիսացել:

Նախարարի պաշտոնակատարը նաեւ հույս հայտնեց, որ  առողջ ապրելակերպն ու ֆիզիկական կուլտուրան մուտք կգործեն ավելի շատ թվով ընտանիքներ եւ հաջորդ տարիներին Հայաստանի դրոշը կծածանվի ավելի բարձր:

«Մարզական ընտանիք» միջազգային փառատոնին մասնակցել է նաեւ Մովսիսյանների ընտանիքը՝ Կապանից, որը Ռուսաստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի 19 ընտանիքների մեջ միջին տեղեր է զբաղեցրել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728