«Ես կարծում եմ, որ եթե Հանրապետական կուսակցությունը մի օր ուզենա այստեղ քննարկում անցկացնել, Ազգային ժողովի ղեկավարությունը դահիճը կտրամադրի իրենց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերվում էր խորհրդարանում, շաբաթ օրը կայացած իշխող ուժի կուսակցական հավաքի առիթով ՀՀԿ-ականների քննադատությանը:
«Այլ խնդիր է՝ արդյոք իրենք կկարողանան 132 մարդ հավաքել՝ դահլիճ լցնելու համար, թե ոչ», – նաեւ տարակուսանք հայտնեց Ալեն Սիմոնյանը:
Հստակեցնող հարցին`ինքը նորմա՞լ է համարում, երբ մեկ կուսակցություն ԱԺ շենքում նիստեր է անում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց`նորմալ է եւ եթե որեւէ կուսակցություն դիմի ԱԺ նախագահին այդ հարցով, ինքը կարծում է, որ ԱԺ նախագահը պարտավոր է դահլիճ տրամադրել. «Որովհետեւ այդ դահլիճը չի պատկանում մեկ կամ երկու կուսակցությունների, ՀՀ սեփականություն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ