Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրության ու բոլոր օրենքներով հայ եկեղեցու պատմության առարկայի՝ ուսումնական պլանում լինելը հիմնավորված ու պաշտպանված է. Բախշյան

Փետրվար 05,2019 16:38

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի դիտարկմամբ, դպրոցներում հայ եկեղեցու պատմության առարկան պետք է բարեփոխվի՝ չնայած գործող չափորոշիչները հստակ սահմանում են առարկայի նպատակը, խնդիրներն ու ուղերձները:

«Մեր դասագրքերը, ինչպես բոլոր առարկաների դասագրքերը, վերանայման խնդիր ունեն: Բայց, երբ սկսվեց առարկան ուսումնական պլանից հանել-չհանելու քննարկումը, ես շատ մտահոգվեցի: Սահմանադրության ու բոլոր օրենքներով այդ առարկայի՝ ուսումնական պլանում լինելը հիմնավորված ու պաշտպանված է»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Անահիտ Բախշյանը

Անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ու քահանայի միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ տիկին Բախշյանը դժվարացավ ասել, թե իր կարծիքով, դասղեկն իր դասղեկական ժամին իրավունք ունի՞ քահանա դպրոց հրավիրել, թե՝ ոչ.

«Այդ հարցին միանշանակ դժվար է պատասխանել, սեփական փորձից ասեմ, երբ հայ եկեղեցու պատմության առարկան դասավանդում է ով պատահի, մասնագետ չէ, եւ այդ դասագրքերում ազգային քրիստոնեական տոների, Աստվածաշնչի մասին պետք է խոսել, եթե ինքը չի կարող ու դասղեկ է ու եթե հրավիրում է քահանա, որ ավելի ճիշտ խոսվի, ոչ մի խնդիր դրա մեջ չկա, դա թույլ է տալիս նաեւ Հայ առաքելական եկեղեցու ու պետության հարաբերությունների մասին օրենքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728