Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա է իմ հայրենասիրության արտահայտումը». Ալեն Սիմոնյանը` օրհներգի փոփոխության քննարկումների մասին

Փետրվար 05,2019 16:31

«Ես բազմիցս ասել եմ, որ դա օրակարգում չկա, դրա մասին խոսվել է հանրային քննարկում սկսելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` խոսելով օրհներգը փոխելու նախաձեռնության մասին:

Ալեն Սիմոնյանը համարում է, որ հանրային քննարկումը ստացվել է, ինքն էլ այդ քննարկումից հետեւություններն արել է: Դրանք հետեւյալն են` գործող օրհներգը, այնուամենայնիվ, ՀՀ բնակչության մեծ մասի սրտով չէ. «Այլ հարց է, որ մեկը Արամ Խաչատրյանի, մյուսը՝ Շառլ Ազնավուրի կամ Տիգրան Մանսուրյանի տարբերակն է հավանում»: Ալեն Սիմոնյանը, հաշվի առնելով բոլոր կարծիքները, հիմնականում «դեմ» կարծիքները, միջանկյալ մի տարբերակ է առաջարկում. «Դա գործընթաց է, որն արդեն իսկ սկսել եմ, հենց վերջնական տարբերակին կբերվի, ես դա հանրությանը կներկայացնեմ»:

Aravot. am-ն ԱԺ փոխնախագահին խնդրեց նշել նոր Հայաստանի հինգ կարեւորագույն խնդիրները: «Հաստատ հինգ կարեւորագույն խնդիրների մեջ չի մտնում օրհներգ փոխելը, եթե ձեր հարցը դրան է վերաբերում: Ինչպես նաեւ առաջին նախագահը նշեց`շատ ավելի կարեւոր խնդիրներ կան կամ հազարավոր շատ ավելի կարեւոր խնդիրներ: Միանշանակ է, որ այդ խնդիրները միշտ լինելու են եւ դա չի նշանակում, որ Ալեն Սիմոնյանը, որը օրենսդրական նախաձեռնություններ է բերել «Մարտի 1»-ի, ՊՊԾ գնդի հետ կապված եւ այլն, չի հասկանում, որ ավելի կարեւոր խնդիրներ չկան: Իհարկե, կան: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է չզբաղվենք եւ չքննարկենք»:

Ինչո՞ւ որոշեց Ալեն Սիմոնյանը նման նախաձեռնությամբ հանդես գալ, նա ասաց. «Սկսվեց հասարակ հայրենասիրությունից»: Հիշեց Կոմիտաս վարդապետին, որը 19-րդ դարում բազմաթիվ խնդիրների ներքո, Թուրքիայում զբաղվում էր հայկական երաժշտությունը համաշխարհային երաժշտությունից տարանջատելով: Հիշեց նաեւ Արամ Խաչատրյանին, որը ընդվզել է Սովետական Միության դեմ եւ ՀՍՍՀ հիմնում գրել է քրիստոնեական շարական`«Քրիստոս մեր մեջ հայտնեցավ» մասը: Ըստ նրա, այս ամենը մենք չպետք է անտեսենք եւ Իտալացի աղջկա երգը դնենք մեր պետության հիմն: «Սա է իմ հիմնավորումները, սա է իմ վերաբերմունքը, սա է իմ հայրենասիրության արտահայտումը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728