ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների և Հայաստան ժամանող քաղաքացիների հարմարավետության բարձրացման նպատակով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է ժամանակակից բանկոմատ:
Այսուհետ, Բանկի հաճախորդներն ու Հայաստանում վայրէջք կատարող քաղաքացիները կունենան հնարավորություն կատարել իրենց բանկային գործարքները անմիջապես օդանավակայանում տեղադրված բանկոմատի միջոցով:
Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր բանկոմատը, կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից.
- քարտի մնացորդի հարցում,
- գումարի կանխիկացում
- սեղմ քաղվածքի ստացում,
- քարտից քարտ փոխանցումներ ցանկացած Visa և Mastercard քարտերին` թողարկված ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից
- կոմունալ վճարումներ
- քարտի PIN-ի փոփոխություն
ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է հետագայում ևս ընդլայնել իր բանկոմատների ցանցը, ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մարզերում`2019 թ. ավարտին թիվը հասցնելով մինչև 200-ի: