Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրանեսթի հայ պատվիրակները զարմացրել են եվրոպացիներին

Փետրվար 05,2019 16:02

«Հարձակողական եւ նախահարձակ լինելու մարտավարությունը լինելու է միայն բովանդակային դրույթների շուրջ»,- այսօր խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը`խոսելով վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության հետ հարաբերությունների մասին:

Հիշեցնենք, հունվարի 28-29-ին Բրյուսելում կայացել է վեհաժողովի հերթական նստաշրջանը, որին մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը:

Մխիթար Հայրապետյանի մատուցմամբ, եվրոպացի գործընկերները հաճելիորեն զարմացել են մեր նոր պատվիրակների կառուցողականությամբ եւ ակտիվությամբ: Ասել են, որ դա առաջին անգամն է: Ինքն էլ ասում է`հայկական պատվիրակությունը միակն է եղել, որ երկու օր, տասը անդամով, բոլոր նիստերին մասնակցել է: «Շատ ուժեղ պատվիրակություն ունենք: Բոլորս տրամադրված ենք չափազանց կառուցողական լինելու եւ խնդիրներ լուծելու»: Մեր պատվիրակների կառուցողական եւ արդյունավետ աշխատանքի մասին բանախոսը մի քանի անգամ հայտարարեց: Aravot.am-ը հետաքրքրվեց`արդյոք դա նշանակում է, որ հայկական նախորդ պատվիրակություններն, իր գնահատականներով, արդյունավետ չեն աշխատել եւ զբաղվել են ադրբեջանական պատվիրակների ինքնանպատակ քննադատությամբ: Մխիթար Հայրապետյանի պատասխանը հակիրճ էր. «Ոչ»:

Մխիթար Հայրապետյանը տեղյակ է, որ Ադրբեջանում հայատյացության մթնոլորտը կա, դեռ հանրակրթական դպրոցներից են երեխաներին այդպես դաստիարակում: Այդ մասին նա խոսել է նաեւ Եվրանեսթում, հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են եվրոպացի գործընկերները պատկերացնում երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, եթե ադրբեջանական դպրոցներում երեխաներին հայատյաց են մեծացնում։ «Իմ գործընկերներից մի քանիսը նշեցին, որ տեղյակ են խնդրին։ Ի պատիվ հայկական նախկին պատվիրակության՝ այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է, բայց խնդիրը դեռ լուծված չէ»,- ասաց նա։

Այլ մանրամասները`տեսանյութում

Ինչպես հայտնի է, մինչ Բրյուսել մեկնելը, Մխիթար Հայրապետյանը հանդիպել է 6-րդ գումարման խորհրդարանում համանուն հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի հետ: «Ինքս եմ նախաձեռնել հանդիպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 6-րդ գումարման ԱԺ-ում Եվրանեսթի պատվիրակությունը Արմեն Աշոտյանն էր ղեկավարում։ Խոսել ենք ներքին խոհանոցային տարատեսակ հարցերից եւ այն մասին, թե ինչ հնարավոր հակահայ բանաձեւեր կարող ենք ակնկալել 2019-ի աշնանը սպասվող լիագումար նիստին, հնարավոր ինչ հակամեխանիզմներ հայկական պատվիրակությունը պետք է ձեռնարկի»,- Aravot.am-ի հարցին`ի՞նչ խորհուրդներ է տվել ձեզ Արմեն Աշոտյանը, այսպես պատասխանեց Մխիթար Հայրապետյանը։

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728