Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետաքննության մեխանիզմների իրականացման հարցը լուսանցքո՞ւմ է. Աննա Նաղդալյանի պարզաբանումը

Փետրվար 05,2019 15:31

«Մեզ համար այս գործընթացում առաջնային է ոչ թե լարվածության նվազեցմանն ուղղված փաթեթի անվանումը, այլ դրա իրագործումը»,-դիտարկմանը՝ կարծես մի կողմ են դրվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարցին՝ հետաքննության մեխանիզմների իրականացման հարցն արդեն լուսանցքո՞ւմ է, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա նշեց՝ ավելի կարևոր է՝ ինչն է աշխատում, ինչը չի աշխատում, անկախ նրանից, թե դա ինչ կկոչեն: Կարևորը դրանց իրական արդյունքն է, այլ ոչ թե զուտ հրապարակային կողմը: Աննա Նաղդալյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն չի կարող հրաժարվել որևէ գործառույթի իրականացումից, որը նպաստում է լարվածության բացառմանը և ռիսկերի նվազեցմանը:

Դառնալով ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց. «Սա ամենաշահարկված դրույթն է: Խաղաղության գործընթացը 2006-ից ամրագրված է համանախագահների հայտարարության մեջ, դրա մասին նաև հակառակ կողմն է հայտարարում՝ նշելով, որ ժողովուրդները պետք է պատրաստ լինեն խաղաղությանը, ոչ թե պատերազմին: Փարիզում կայացած հանդիպումից հետո հանդիպման մասնակիցների հայտարարությամբ նույնպես ամրագրվեց այդ դրույթը: Սա եզակի դեպքն է, որ դա ամրագրվում է բոլորի կողմից: ՀՀ-ն այս դրույթի հասցեատերը միշտ է եղել, և զարմանալի էր այդ ալիքի տարածումը»:

Հիշեցմանը՝ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը կրկին թույլատրվել է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառել, թեև ավելի վաղ Իսրայելի իրավապահները հետաքննություն են սկսել անօդաչուներ արտադրող այս ընկերության դեմ ու հարցին՝ ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է եղել մեր օրակարգում, և մենք բարձրաձայնել ենք և բարձրաձայնելու ենք այդ խնդրի մասին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հանդիպումների ժամանակ: Այս հարցն էլ բացառություն չի լինելու: Ուղղակի ընդգծենք ու մեր միջազգային գործընկերներին կրկնենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728